Armenian
Russian
English
Գլխավոր էջ
Ստուդիա
Պրո
Շոու
Խումբ
Հետադարձ կապ
POST PRODUCTION
Vocal Tuning
Mixing
Mastering
PRODUCTION
Vocal Recording
Instrument Recording
Arrangement
AUDIOBRANDING
Audiorollers
Background Music
Jingles
Text Scoring
Male Voices
Female Voices
ՏԵԽՆԻԿԱ
ՖՈՏՈՍՐԱՀ
ARRANGEMENT (գործիքավորում)
Գործիքավորումը (arangement)
- հեղինակի հայեցակարգին համահունչ՝ երաժշտական ստեղծագործության ստեղծումը կամ մշակումն է՝ զանազան երաժշտական գործիքների և ձայների օգտագործմամբ կամ ներգրավմամբ:
Ձեր պատվերով մենք կիրականացնենք ցանկացած ժանրի և ոճի գործիքավորում:
Դա կարող է լինել թե էլեկտրոնային, թե ամբողջությամբ կենդանի, թե համատեղված նվագակցությամբ:
Գործիքավորումն (arangement) ընթանում է մի քանի փուլերով՝
- նախ պատվիրատուն ուղարկում է իր ստեղծագործության երաժշտական էսքիզները և հնարավորինս նկարագրում իր տեսլականը և ցանկությունները
- ելնելով առաջադրանքից՝ ձևավորվում և համաձայնեցվում է գործիքավորման գործիքակազմը և արժեքը
- մուծվում է արժեքի 50%-ը որպես կանխավճար և սկսվում են աշխատանքները
- քանի որ գործիքավորումը ստեղծագործական պրոցես է, այդ իսկ պատճառով գործիքավորման ստեղծման ամեն մի հաջորդական փուլում պատվիրատուի հետ համաձայնեցնում ենք բոլոր երաժշտական երանգները՝ արդյոք համապատասխանում է տրամադրությունը, հնչողությունը և այլն: Եվ այսպես մինչև ավարտը:
Հետաքրքիր և գրագետ գործիքավորումը ստեղծագործության լավ հնչողության գրավականն է: Միշտ վստահեք աշխատանքը պրոֆեսիոնալներին։ Դուք կարող եք մեզ պատվիրել նաև ցանկացած երգի մինուս, կամ նոր երգ։ Արժեքը քննարկվում է անհատապես՝ կախված աշխատանքի ծավալից և բարդությունից։
Մեզ հետ կարող եք խորհրդակցել ցանկացած ժամանակ՝ հեռախոսով, կամ կապ հաստատել Facebook–ի, Skype-ի միջոցով:
Մենք ուրախ կլինենք համագործակցել ստեղծագործող կամ կատարող նոր ծագող աստղի հետ:
Դուք կստանաք գործիքավորման Multitrack-ը (յուրաքանչյուր գործիքը առանձին Track-ով) + բոլոր midi-ները։
Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions