ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱ

ԱՐՁԱԳԱՆՔ ստուդիան (Echo international) պրոֆեսիոնալ ձայնագրության առաջատարներից  է  Հայաստանում: Ստուդիան հիմնադրվել է 1990 թ.-ին: 2015թ. ձայնագրման ստուդիան ամբողջությամբ վերազինվել է ֆրանսիացի մասնագետ-գործընկերների կողմից, իսկ մաստերինգի ստուդիան՝ ամերիկացի մասնագետ-գործընկերոջ կողմից: Ներկայում ստուդիաների ծառայություններից օգտվում են տարբեր երաժշտական ժանրերում հանդես եկող երաժիշտներ, երգիչներ եւ խմբեր թե Հայաստանից, թե արտասահմանից: Այստեղ ձայնագրվում է դասական, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն: Կատարվում են ձայնագրություններ նաև ներկայացումների, աուդիոգրքերի և ֆիլմերի համար: 

Ստուդիաները (A, B, C) հագեցած են արդի պահանջերը բավարարող նորագույն սարքավորումներով, գործիքներով, և, որ ամենակարևորն է` մասնագետներով և ապահովում են ձայնագրության և ձայնի վերամշակման ամբողջ սպեկտրը: 


 

Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions