ԱՐՁԱԳԱՆՔ ՇՈՈՒ

 

ԱՐՁԱԳԱՆՔ Ստուդիան պրոֆեսիոնալ է համերգների, շնորհանդեսների` հանդիսավոր արարողությունների կազմակերպման առումով /full service/:

 

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՅԴ ՓՈՐՁԸ:

               

ԱՐՁԱԳԱՆՔԸ որպես Պրոդյուսերական Կենտրոն հիշվում է իր ստեղծման առաջին իսկ օրերից. սա էր այն օջախը, որը հատկապես հայկական երիտասարդական երաժշտության ստեղծման հիմնաքարը դրեց:

 

Կային բավականին տաղանդավոր երիտասարդներ ու աղջիկներ, որոնք ի վիճակի էին ակտիվ ստեղծագործել, բայց արտահայտվելու, ներկայանալու ու մասնավորապես ձայնագրվելու կամ տեսագրվելու հնարավորություն ոչ ոք նրանց չէր ընձեռում:

 

Առավել ևս. մեր հասարակության զգալի մասը համոզված էր, որ չի կարող հայկական երիտասարդական երաժշտությունը լավը լինել:

 

Խանդավառված երիտասարդները մեծ սիրով ընդունեցին ԱՐՁԱԳԱՆՔԻ կանչը. այն դարձավ իսկական դպրոց:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՆ պարբերաբար անցկացնում էր կատարողների մրցույթներ - ծնվեց ԲՈՀԵՄ երգի փառատոնը: Մի շարք անուններ դարձան համընդհանուր խոսակցության առարկա /տեղական արտիստներ - Լիլիթ և Կարեն Կարապետյաններ, Արման Բարդումյան, Ալլա Լևոնյան, Mister X, Արփինե Բեկջանյան, Սամվել Ծովակ, Հասմիկ Կարապետյան, Վահե Դավթյան, Օլգա Այվազյան, Սրբուհի և Քրիստինե Քեքեջյաններ, Արթուր Գալստյան, Սոնա Ավագյան, Հեղինե Հովհաննիսյան,Քրիստինե Սարգսյան,Լիլիթ Դանիելյան և այլն.../:

 

Ոմանք հետ մնացին, ոմանք հաջողությամբ չփայլեցին, բայց այն, որ այժմ մենք ունենք սիրված ու ճանաչված երգիչ-երգչուհիներ, փաստ է:

 

Երկար տարիներ Եղիշե Պետրոսյանի մտահղացմամբ ու ջանքերով Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր էր հեռարձակվում ՊՐԵՄԻԵՐԱ ամենօրյա երաժշտական ծրագիրը, որը ներկայացնում էր հայկական ամենաթարմ ստեղծագործությունների տեսահոլովակները:

 

ԱՐՁԱԳԱՆՔ Պրոդյուսերական կենտրոնը եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն էր, որ մեր հանրապետություն էր հրավիրում խորհրդային ու արտասահմանյան երգիչների:

 

Մեր ստուդիայի ջանքերով իրենց փայլուն համերգներով Հայաստանում են եղել բազմաթիվ երաժիշտներ Ռուսաստանից և արտասահմանյան երկրներից /Վալերի Լեոնտևը, Վյաչեսլավ Դոբրինինը, Լայմա Վայկուլեն, Վալերի Մելաձեն, Մարթեն Յորգանցը, Լադա Դենսը, Լիկա Ստարը, Իրինա Ալլեգրովան. Անդին, Արմենչիկը,Կաբրիոլետը և այլոք.../:

 

Ստուդիան իրականացնում է գովազդային ակցիաներ Հայաստանում գործող և Հայաստանում ներկայացուցչական կենտրոններ ունեցող մի շարք կոմերցիոն կազմակերպությունների ու ֆիրմաների համար` կազմակերպելով համապատասխան գովազդ, քարոզարշավ և կոնկրետ ուղղվածություն ունեցող համերգային ծրագրեր` ըստ պատվերի, բացօթյա և սրահային /գարեջրի տոն, Կոկա-Կոլա - երաժշտական ակցիա, ծննդյան տարելիցի արարողություններ և այլն/:

 

Համերգային ծրագրերի ու շնորհանդեսների տեխնիկական կողմը ապահովում է ընկերության մյուս օղակը` ԱՐՁԱԳԱՆՔ ՍԵՐՎԻՍԸ:

 

Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions